Պանդան հղի է ձևացել, որպեսզի ավելի շատ կարկանդակ ու միրգ ստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի Չենդու քաղաքի կենդանաբանական այգում մեծ ուրախություն էր. Այ Խին անունով էգ պանդան հղիացել էր: Այգու աշխատակիցները, սական, շուտով պարզում են, որ խորամանկ կենդանին միայն ձևացրել է, թե հղի է, որպեսզի ավելի շատ կեր ստանա:

Ինչպես տեղեկացնում է Shanghai Daily-ին, վեցամյա Այ Խինը ցուցադրում էր հղիության սկզբնական շրջանին բնորոշ բոլոր նշանները: Կենդանին կորցրել էր ախորժակը և սկսել ավելի քիչ շարժվել: Մասնագետներն անգամ հորմոնալ ֆոնի փոփոխություն են նկատել: Սակայն զննումը ցույց է տվել, որ իրականում պանդան հղի չէ:

Կենսաբանները նշում են, որ կեղծ հղիություններ պանդաների մոտ նկատվում են նաև բնական պայմաններում: Սակայն կենդանաբանական այգիներում պանդաները նման վարք են դրսևորում՝ զգալով, որ ապագա մայրերը հատուկ խնամքի են արժանանում:




Լրահոս