ՀՀ առողջապահության նախարարության Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալեքսանդր Բազարչյանը, ով զբաղեցնում էր ինստիտուտի տեղեկատվական եւ վերլուծական հարցերով փոխտնօրենի պաշտոնը:
Մինչ այդ առողջապահական այս կառույցը ղեկավարում էր Պարունակ Զելվեյանը, ով սեփական դիմումի համաձայն անցել է այլ աշխատանքի:
ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» կառավարումն իրականացնում է հիմնադիրը` ՀՀ առողջապահության նախարարությունը:
Առողջապահության ազգային ինստիտուտը Հայաստանի բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարելավման նպատակով հանրապետության տարածքում գործող առողջապահական հաստատություններում իրականացնում է ազգային կլինիկական ուղեցույցների եւ դրանց հիման վրա մշակված ազգային կլինիկական գործելակարգերի ներդրում ու գործարկում: