Պուտինին հրավիրել են մասնակցելու «Սառցե դույլին» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի ամերիկացի ռեժիսոր Դևիդ Լինչը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է մասնակցելու հանրահայտ ALS Ice Bucket Challenge ֆլեշմոբին: Բացի այդ, «Թվին Փիքսի» հեղինակն իր ինքնատիպությամբ գերազանցել է մյուս բոլոր մասնակիցներին: Սառցե ցնցուղ ընդունելիս նա նվագել է փողի վրա:

Ռեժիսորն ընդունել է «սառցե դույլի» մարտահրավերն այն բանից հետո, երբ էստաֆետն իրեն է փոխանցել դերասանուհի Լորա Դերնը, ով նկարահանվել է Լինչի մի քանի ֆիլմերում: Սառցե ջրով դույլն իր վրա լցնելուց առաջ ռեժիսորը դույլի մեջ է լցրել մի բաժակ էսպրեսո, այնուհետև սկսել է նվագել «Somewhere Over The Rainbow» երգը «Հրաշագործը Օզ երկրից» 1939թ.-ի մյուզիքլից:

Սակայն այսքանով Լինչը չի սահմանափակվել: Քանի որ նա մեկ հրավեր ևս ստացել էր դերասան Ջասթին Տերուից, ռեժիսորը թույլ է տվել իր վրա ևս մեկ դույլ սառցաջուր լցնել, այնուհետև էստաֆետը փոխանցել է Վլադիմիր Պուտինին: Ավելի վաղ, Պուտինին «հրավիրել» էր մարտաֆիլմերի հերոս Վին Դիզելը:




Լրահոս