Ղազախստանը դեմ չէ Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելուն. դեսպան. A1plus (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն արդեն ստորագրել է Հայաստանի ՝ Մաքսային Միությանն անդամագրման ճանապարհային քարտեզը և այդ առումով ոչ մի տարաձայնություն չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը, հայտնում է A1plus.am-ը:

«Տեխնիկական հարցերը ժամանակ են պահանջում՝ սկզբում փաստաթղթերի համաձայնեցում, հետո տարատեսակ ընթացակարգեր: Ոչ մի ձգձգում չկա, միայն տեխնիկական հարցեր են»,- վստահեցնում է նա:

Այն դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ոչ բոլորն են ուրախ Հայաստանին տեսնել Մաքսային միությունում, դեսպանը պատասխանեց․ «Մաքսային միությունը, հետագայում նաեւ Եվրասիական տնտեսական միությունը հիմնվում են պրագմատիկ իրականության վրա, մաքուր էկոնոմիկա է, ոչ մի քաղաքական հարց այստեղ դրված չէ: Ղազախստանը աջակցել է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզին», – վստահեցրեց նա:

Տեսանյութը`  A1plus.am




Լրահոս