Հնդկաստանի բնակչուհին իր վրա հարձակված ընձառյուծի «հախից եկել» է գյուղատնտեսական գործիքների օգնությամբ: Ինչպես տեղեկացնում է BBC-ին, կնոջ մենամարտը գիշատիչի հետ մոտ կես ժամ է տևել: Արդյուքում 56-ամյա Կամպա Դևին բազմաթիվ վնասվածքներ է ստացել, սակայն աղջ է մնացել:
Ընձառյուծը հարձակվել է կնոջ վրա, երբ վերջինս ցանկանում էր ջուր բերել: Բարեբախտաբար, նրա ձեռքի տակ են հայտնվել բահը և մանգաղը: «Ինձ թվաց, թե ես արդեն մահացել եմ, սակայն խիզախությունն ու համբերությունը ինձ չլքեցին», – ավելի ուշ պատմել է Կամպա Դևին: Կնոջ խոսքով, իրեն հաջողվել է կոտրել կենդանու մի քանի ատամները: Երբ կնոջը հասցրել են հիվանդանոց, բժիշկները զարմացել են, որ նրան հաջողվել է ողջ մնալ:
Ինչպես տեղեկացնում է NDTV-ն, ընձառյուծների հարձակումները Հնդկաստանի գյուղատնտեսական շրջաններում բավականին հաճախ հանդիպող երևույթ է: Գիշատիչներից փրկվելու նման դեպքերn անհավանական են թվում, սակայն երբեմն պատահում են: