Շվեդ գիտնականները հայտնաբերել են, որ կոսմետիկայում եւ պոլիեթիլենային իրերում լայնորեն կիրառվող քիմիական նյութերը կարող են բարձրացնել 2-րդ տիպի շաքարախտի զարգացման հավանականությունը,- հայտնում է Foxnews-ը:
Շվեդիայի Ուպսալայի համալսարանի գիտնականները 70 տարեկան 1, 016 մարդկանց շրջանում ֆտալատ քիմիկատի թեստ են անցկացրել:Նույնիսկ հաշվի առնելով այլ գործոններ, որոնք կարող են հանգեցնել շաքարախտի, այդ թվում՝ գիրությունը եւ ծխելը, հետազոտողները հայտնաբերել են, որ այն մարդիկ, ում արյան մեջ նկատվում է ֆտալատ քիմիկատի բարձր մակարդակ, ենթարկվում են շաքարախտ ձեռք բերելու ռիսկին: