ԿՔԱՆԴՎԻ՞ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՏԱԲԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Ժառանգություն» կուսակցությունը փորձելու է առաջիկայում դուրս գալ ապրիլի 4-ին ստեղծված հանրային միասնական ընտրական շտաբից: Ըստ մեր տեղեկությունների` այսօր կայանալիք հանդիպմանը «Ժառանգություն»-ը պատրաստվում է ներկայացնել առաջարկներ, որոնց մի մասին, ի սկզբանե հայտնի է, որ ուժերից որեւէ մեկը չի համաձայնի: Օրինակ՝ առաջարկում են, որ ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի հռչակագիրը ստորագրեն քաղաքական ուժերի լիդերները՝ հստակ իմանալով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ Գագիկ Ծառուկյանը հազիվ թե անձամբ գան՝ այդ թղթերը ստորագրելու: Չի բացառվում, որ այդ առաջարկը չընդունելու դեպքում նրանք դուրս գան: «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ասել է, թե իրենք երկու էական առաջարկ են ներկայացնելու շտաբում: «Եթե այդ նախաձեռնությունն իսկապես գործնական, անկեղծ բնույթ է կրում, այլ ոչ թե իմիտացիա է, ապա պետք է ընդունվեն մեր առաջարկները»,-ասել է նա:




Լրահոս