
Մեքսիկացի զինվորականը պարաշյուտով թռել է 900 մետր բարձրության վրա գտնվող ինքնաթիռից, սակայն պարաշյուտի պարանները կախված են մնացել ինքնաթիռից, տեղեկացնում է Mirror-ը:
Տեսագրությունը դիտելիս երևում է, թե ինչպես են 10 զինվորականներ բարեհաջող թռիչք կատարել, սակայն 11-րդի բախտը չի բերել: Մի քանի րոպե տղամարդը սարսափահար կախված է մնացել օդում: Մեքսիկացին ցանկացած պահի կարող էր վայր ընկնել ահռելի բարձրությունից:
Դեսանտայինների խմբի ղեկավարի խոսքով, բարդ գործողությունների արդյունքում զինվորականներին հաջողվել է իրենց գործընկերոջը ետ վերադարձնել օդանավ: Զինվորականը չի տուժել, սակայն նրան ստիպված են եղել հիվանդանոց տեղափոխել՝ շոկի հետևանքները վերացնելու նպատակով: