ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 4-ին, երբ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության զորքերի անձնակազմին է ներկայացրել ՈԶ նոր պետ Լյովա Երանոսյանին, արարողակարգը փոքր-ինչ խախտվել է: Սովորաբար նոր ղեկավարին դիմավորում եւ, այսպես ասած, հանձնընդունելությունը կատարում են նախկին ղեկավարի ներկայությամբ: Սակայն «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Երանոսյանը ՈԶ արդեն նախկին պետ Գարիկ Գաբրիելյանի բացակայությամբ է ներկայացվել  որպես ՈԶ պետ: Ավելին, ինչպես փոխանցում են մեր լավատեղյակ աղբյուրները, ՀՀ փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանը զանգահարել է ոստիկանության զորքեր եւ նախապես տեղեկացել` արդյոք շենքում է Գաբրիելյանը: Երբ նրան պատասխանել են, որ իրերն է հավաքում, հրահանգել է նրա հեռանալուն պես զեկուցել այդ մասին: Եւ այսպես, ՈԶ նոր պետին ու ՀՀ ոստիկանապետին Գաբրիելյանի փոխարեն դիմավորել է ՈԶ շտաբի պետը:




Լրահոս