Թե ինչու է չեղյալ համարվել թիվ 27 դպրոցի տնօրենի ընտրության արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է չեղյալ համարել Երևանի «Դ.Դեմիրճյանի անվան հ. 27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացված մրցույթի արդյունքները:  Այս մասին նշված է քաղաքապետի որոշման մեջ:

Հանձնաժողովի եզրակացության համաձայն` նշված հանձնաժողովը, ուսումնասիրելով Երևանի «Դ.Դեմիրճյանի անվան հ.27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացված մրցույթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի բացասական եզրակացությանը և Երևանի «Դ.Դեմիրճյանի անվան հ.27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Կարինե Հարթենյանի բողոքով ներկայացված փաստերը, հանգել է այն եզրակացության, որ տնօրենի թափուր տեղի համար մրցույթն անց է կացվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ:

Գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում կարելի է եզրակացնել, որ «Դ.Դեմիրճյանի անվան հ. 27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթն անց է կացվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ և մրցույթի արդյունքներն անհրաժեշտ է չեղյալ համարել:

2014 թվականի օգոստոսի 1-ի արձանագրության համաձայն` տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված մրցույթ անցկացնելու համար կայացած նիստին ներկա են եղել խորհրդի 6 անդամները։

Հավակնորդ՝ Սուսաննա Սարգսյանը քվեարկության արդյունքում ստացել է 4 կողմ ձայն, և խորհրդի որոշմամբ ճանաչվել է հաղթող: Տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթում հաղթող ճանաչվելու համար հավակնորդը պետք է ստանա 5 կողմ ձայն:

Հիշեցնենք, որ թիվ 27 դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանը 2013 թվականին քրեական պատասխանատվության է ենթարկվել՝ դպրոցի բյուջեի միջոցները յուրացնելու, պետությանը խոշոր չափերի՝ 2 միլիոն 216 հազար դրամի վնաս հասցնելու համար:




Լրահոս