Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում լուրջ սկանդալ է հասունանում. լարվել են հարաբերությունները ռեկտոր Սուրեն Զոլյանի եւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի միջեւ: Զոլյանն իր հարցազրույցում անուղղակի կերպով Աշոտյանին անվանել է ոչնչություն: Իսկ Աշոտյանը երեկ տեղեկացրել է, որ ԿԳՆ-ն ստուգումներ է իրականացրել այդ բուհում եւ առաջիկայում կհրապարակի արդյունքները: Տեսակետ կա, որ նրանց միջեւ հարաբերությունների լարումը նաեւ քաղաքական ենթատեքստ ունի. ավելին, ըստ շրջանառվող տեսակետի՝ Աշոտյանի դեմ մարտում Զոլյանին «քաջալերողը» ԲՀԿ-ն է: Ու հատկապես այն բանից հետո, երբ ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանն ամիսներ առաջ ֆինանսավորել ու կրթաթոշակներ է տվել այս բուհի ուսանողներին ու դասախոսներին, Զոլյանը հայտնվել է նրանց տիրույթում: «Ժողովուրդ»-ին երեկ հայտնի դարձավ, որ ավելի քան մեկ տասնյակ դասախոսներ վերջերս լքել են «Բրյուսովը»: Նրանց թվում են «Արմքոմեդի»-ի հաղորդավարներ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը, նաեւ` վաստակաշատ դասախոս Մելանյա Աստվածատրյանը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ