ԱՆԱՐԳԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրինաց երկիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավից մեկ օր առաջ կազմակերպված հանրահավաքում արդեն սկսել էր իր ընտրարշավը՝ ուղղակի կոչ անելով քվեարկել ՕԵԿ-ի օգտին: Երեկ «Ժողովուրդ»-ը ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանին հարցրեց՝ արդյոք սա ԸՕ խախտում չէ, եւ արդյոք ԿԸՀ-ն պատրաստվում է քննարկել ՕԵԿ-ի քայլը: Հարությունյանի խոսքերով, սակայն, դա նախընտրական  քարոզարշավ չի կարող համարվել, քանի որ քարոզարշավն այդ օրը դեռ չէր մեկնարկել: Իսկ ԿԸՀ-ն, ըստ նրա, հստակ սահմանել է քարոզարշավի ժամկետները, ԸՕ-ում էլ ամրագրված է դրա իրականացման կարգը: Հարցին՝ արդյոք ժամկետից շուտ քարոզարշավ եւ այս կամ այն կուսակցությանն ընտրելու բացահայտ կոչ անելն ԸՕ խախտում չէ, Հարությունյանը պատասխանեց. «Ոչ մի արգելք չկա»:




Լրահոս