«Միլան»-ի կողմից «Չելսի»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսին վարձակալելու գործընթացում խնդիրներ են առաջացել:
Ինչպես հայտնում է A Bola-ն, կողմերը չեն կարողանում համաձայնության գալ իսպանացու վարձատրության վերաբերյալ: Լոնդոնյան ակումբում նա մրցաշրջանի համար ստանում է 8 մլն եվրո, սակայն «ռոսոներները» պատրաստ չեն ֆուտբոլիստին այդքան մեծ գումարով վարձատրել:
Աղբյուրի տվյալներով, հենց այս հարցի շուրջ է իտալական ակումբն աշխատում: