Երեկ մի արտառոց դեպք է տեղի ունեցել «Սասունցի Դավիթ» հրապարակի մոտ: Երբ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել, շարքերից դուրս է եկել մի պապիկ եւ փորձել է մոտենալ Սարգսյանին: Նրա ձեռքին են եղել իր ձեռքով նկարած մի քանի նկարներ, որոնք փորձել է նվիրել ՀՀԿ առաջնորդին: Սակայն Սարգսյանի անվտանգության աշխատակիցները խառնվել են իրար եւ ամեն ինչ արել, որպեսզի նա չմոտենա Սարգսյանին: Պապիկն էլ, վրդովված այդ ամենից, բղավել է. «Բա ո՞նց հավատամ, որ փոխվելու եք», ապա ծալել է թղթերը, դրել թեւի տակ ու հեռացել:
ՉԵՆ ՓՈԽՎՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ