Աշխարհի չեմպիոնի տիտղոսը Կլիչկոն կպաշտպանի նոյեմբերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարքում IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի կոչման համար Վլադիմիր Կլիչկոն և բուլղարացի Կուբրատ Պուլյովը կմենամարտեն նոյեմբերի 15-ին Համբուրգում:

Հիշեցնենք, որ IBF, WBA, WBO և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Կլիչկոն վնասվածքի պատճառով չեղյալ էր համարել Պուլյովի հետ մենամարտը: Այն նախատեսված էր սեպտեմբերի 6-ին:

2013թ. օգոստոսին կայացած մենամարտում ամերիկացի Թոնի Տոմպսոնին հաղթելուց հետո 33-ամյա բուլղարացի մարզիկը հավակնում է պայքարել IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի կոչման համար:




Լրահոս