«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ երբեք չի տատանվել «Լիվերպուլ»-ից կատալոնական ակումբ տեղափոխվելիս: 27-ամյա ուրուգվայցու խոսքերով, նա գտնվում է իր պրոֆեսիոնալ կարիերայի գագաթնակետին:
Հիշեցնենք, որ Սուարեսը կկարողանա օգնել իր նոր ակումբին միայն այս տարվա հոկտեմբերին: Նշենք նաև, որ Սպորտային կարգապահական դատարանը մեղմել էր ուրուգվայցի ֆուտբոլիստի պատիժը՝ թույլատրելով նրան մասնակցել ակումբի և ազգային հավաքականի ընկերական խաղերին:
««Բարսելոնա» տեղափոխվելիս չեմ տատանվել, որովհետև միշտ երազել եմ այստեղ խաղալու մասին: Եվրոպայում երկար տարիներ աշխատելուց հետո իմ կարիերան հասել է իր գագաթնակետին: Միշտ սիրով եմ հետևել «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստների խաղին, ովքեր հիմա իմ թիմակիցներն են», – Սուարեսի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: