Կալիֆորնիայի սենատը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի սենատը քվեարկության միջոցով (23 կողմ, 0 դեմ) ընդունել է AJR 32 բանաձևը, որը Արցախի ժողովրդին խրախուսում է շարունակել իբրև ազատ ու անկախ պետություն զարգանալու իր ջանքերը: Բանաձևը պաշտոնապես կոչ է հղում ԱՄՆ-ի Կոնգրեսին ու նախագահին՝ սատարելու ԼՂՀ ինքնորոշմանը և ժողովրդավարական անկախությանը: 

Այս մասին հայտնում է Հայ դատի հանձնախմբի (ANCA) ֆեյսբուքյան էջը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի մայիսի 8-ին Կալիֆորնիայի օրենսդիր ժողովը ձայների մեծամասնությամբ (72-1) ընդունել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև:

Բանաձևը քաջալերում և աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարունակական ջանքերը՝ զարգանալու որպես ազատ և անկախ պետություն:




Լրահոս