Կիրակի լրատվական կայքերից մեկը, հղում անելով վրացական Georgia.online-ին` գրեց, որ ապրիլի 12-ին Գյումրու լրագրողների ակումբում ադրբեջանական ֆիլմերի փառատոն է անցկացվելու: Ըստ աղբյուրի` ցուցադրվելու են 2007-08 թվականներին Ադրբեջանում ստեղծված 4 կարճամետրաժ ֆիլմեր, որոնցից մեկը՝ փաստագրական, 3-ը` գեղարվեստական: Համաձայն աղբյուրի` ծրագիրն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան եւ Կովկասի խաղաղության կենտրոնի աջակցությամբ: Այս ծրագրի իրականացնողը Գեորգի Վանյանն է: Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպելու փորձեր եւս եղել են` Երեւանում եւ Գյումրիում, որոնք տապալվել են: Ուստի լուրը բավական ակտիվ քննարկումների թեմա դարձավ սոցիալական ցանցերում: Մասնավորապես` Տիգրան Քոչարյանն իր ֆեյսբուքյան պատին գրում է. «Մենք այստեղ քարոզամարտ ենք անում, իսկ Վանյանը Գյումրիում ծիխարի ուզում ա Երեւանում ու Վանաձորում տապալված իրա անասուն հայ-ադրբեջանական փառատոնը սղցնի գնա: Թասիբով լենինականցիներ, ուր եք?????»: Իսկ Արտակ Հարությունյանը խորհուրդ է տալիս. «Հարցը տեղայնացնել պետք չի, Գյումրի, Երեւան, Մեղրի, թե Ստեփանակերտ` մեկ ա ադրբեջանական սնայպեռը սահմանին ա ու իրա դեմ մենակ սնայպեռը կարա հակափաստարկ լինի»: Թեմայի շուրջ բավական սուր գրառում է արել նաեւ Զոհրապ Եգանյանը. «Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման լավագույն վայրը հայոց բանակի զուգարաններն են»:
ԸՆԴԴԵՄ ՖԻԼՄԵՐԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ