Հայաստանը նորից վարկ է վերցնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց ՀՀ-ի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2014 թվականի մայիսի 23-ին ստորագրված` «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրին հավանություն տալու որոշումը:

Ըստ այդմ՝  ՄԶԸ-ն համաձայնում է ՀՀ-ին տրամադրել 21 միլիոն 200 հազար ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ, որն ուղղված կլինի սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ապահովմանը:

«Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի»  նպատակներն են սոցիալական պաշտպանության ոլորտի ծառայությունների տրամադրման բարելավումը, սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայություններ տրամադրող մարմինների վերլուծական, մոնիթորինգի և գնահատման կարողությունների հզորացումը: Ծրագիրն իրականացվելու է 2014-2018 թթ. ժամանակահատվածում:

ՄԶԸ-ն համաձայնում է համաձայնագրում սահմանված կամ դրանում հիշատակված պայմաններով Ստացողին տրամադրել 13 միլիոն 900 հազար Հատուկ փոխառության իրավունքներին համարժեք վարկ’ ծրագրի ֆինանսավորմանն օժանդակելու նպատակով: Ստացողը’ ՀՀ-ն, իրավասու է առհանել Ֆինանսավորման հասույթները: Վճարման օրերն են յուրաքանչյուր տարվա մարտի 15 -ը և սեպտեմբերի 15-ը: ՄԶԸ-ն վարկը տրամադրում է մինչև 2039 թվականը, և մարումները պետք է իրականացվեն 2019 թվականից», – նշված է Կառավարության որոշման մեջ:




Լրահոս