Նպատակ ունեն նպաստել Հյուսիս-հարավ ավտոճանապահի կառուցմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը թույլատրեց «ՆԻՎԵԿՈՏՐԱՆՍ ԷՅ ԷՄ» ՓԲԸ-ի կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետների երկարաձգումը 3 տարի ժամկետով:

Նախագիծը հաստատելով` կառավարությունը նպատակ ունի նպաստելու միջազգային չափանիշներին համապատասխան Հյուսիս-հարավ` առաջին արագընթաց ճանապարհի կառուցմանը, քանի որ «ՆԻՎԵԿՈՏՐԱՆՍ ԷՅ ԷՄ» ՓԲ ընկերությունը հանդիսանում է «ԿՈՐՍԱՆ-ԿՈՐՎԻԱՄ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻՈՆ» ընկերության ենթակապալառու կազմակերպություն և կատարում է պահանջվող որակային չափանիշներին համապատասխանող շինարարական աշխատանքներ:

Այդ նպատակով ընկերությունը ներմուծել է համապատասխան սարքավորումներ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով, որոնց ժամկետները լրանում են ս.թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է դրական լուծում տալ խնդրին՝ հաշվի առնելով  կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների կարևորությունը, ինչպես նաև նպատակ ունենալով նպաստելու իրականացվող աշխատանքների շարունակականությանը և բարեհաջող ավարտին:




Լրահոս