Մի շարք հողեր գերակա հանրային շահ կճանաչվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում» ծրագրի շրջանակներում ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի ու Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում գտնվող տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու որոշում ընդունվեց :

Ծրագրով նախատեսվում է հանրային գերակա շահ ճանաչել Կոտայքի մարզի Հրազդան եւ Գավառ քաղաքային ու Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Գեղամավան, Լճաշեն, Չկալովկա, Բերդկունք, Գանձակ, Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք, Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Թազագյուղ, Լիճք, Ն. Գետաշեն, Մադինա և Գեղհովիտ գյուղական համայնքների, Վայոց Ձորի մարզի Աղնջաձոր, Վերնաշեն, Մալիշկա, Արին, Գնդեվազ և Սարավան գյուղական համայնքների եւ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքային համայնքի ու Գորայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան, Անգեղակոթ, Շաքի, Ույծ, Աղիտու, Նորավան, Վաղատին, Հարժիս, Հալիձոր, Տաթև և Լեհվազ գյուղական համայնքների մի շարք հողերի նկատմամբ:

Ծրագրի իրականացման համար օտարվող սեփականության դիմաց փոխհատուցումները նախատեսված է իրականացնել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի միջոցների հաշվին, քանի որ այս տարածքները ձեռք բերող է հանդիսանում  հենց«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը:

Կառավարության եզրակացության մեջ նշվում է, որ գերակա հանրային շահը վնաս չի պատճառում սեփականատերերին, քանի որ նախագծման փուլում հաշվի են առնվել բոլոր շահագրգիռ մարմինների և ազդակիր համայնքների առաջարկությունները և դիտողությունները:




Լրահոս