4,5 մլն դրամ՝ Դարպասի հեղեղատարի կառուցման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն այսօրվա նիստում  հավանություն տվեց  Լոռու մարզի Դարպասի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող՝ էկոնոմիկայի նախարարության «Գուգարք» կարի ԱՄ-ի կազմից առանձնացված «Դարպասի արտադրամաս»-ի 2197.45 քառ. մետր մակերեսով անշարժ գույքի ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու արդյունքում համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 4 միլիոն 500 հազար դրամն ուղղել համայնքի հեղեղատարի կառուցման աշխատանքների  իրականացմանը:  

ՀՀ կառավարության որոշման ընդունումից հետո Դարպասի գյուղական համայնքում կֆինանսավորվի համայնքի ավագանու կողմից հաստատված «Հեղեղատարի կառուցում»  ծրագիրը:  

Կառավարության հաստատած կարգի համաձայն՝ Դարպասի համայնքի ավագանին քննարկել և հավանություն է տվել համայնքի ղեկավարի ներկայացրած «Հեղեղատարի կառուցում» ծրագրին: Ծրագիրը հավանության է արժանացել նաև ՀՀ Լոռու մարզպետի կողմից և սահմանված կարգով ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման նախարարություն: Ծրագրի իրականացման ծախսերը կազմում են 4,5 միլիոն 0.56 հազ դրամ:




Լրահոս