Ա․ Լաբլաջյանին բնապահպանության նախարարությունում անվանում էին «ռեկետ խմբի ղեկավար»․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների համար իրավապահները յուրօրինակ «ֆլեշ մոբ» են իրականացրել՝ մոտ 2 ժամ տեւողությամբ «արարով» ձերբակալելով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Ա. Լաբլաջյանին: Վերջինիս հագցրել են ձեռնաշղթաներ եւ հարկ-հարկ իջեցրել մինչ պատժախուց տանող ավտոմեքենան:

Նկատենք, որ այս ակցիան զգուշացում էր ոչ այնքան մյուս նախարարությունների աշխատակիցներին, որքան Կոտայքի մարզպետ նշանակված բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին: Բանն այն է, որ Լաբլաջյանը համարվում էր Արամ Հարությունյանի մերձավորը, ում նախարարությունում անվանում էին «ռեկետ խմբի ղեկավար»: Նա իսկապես անթաքույց գումարներ է հավաքել՝ ինչքան հրահանգվել է: Եվ այն արարքը, որում մեղադրվում է, թերեւս ամենամեղմն է:

Տեղեկացնենք, որ նա ձերբակալվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 (1) -րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի (ապօրինի վարձատրություն ստանալը) հատկանիշներով: Իսկ հուլիսի 22-ին էլ ձերբակալվել էր ՀՀ ԲՆ տեսչության Կոտայքի տարածքային բաժնի «արագ արձագանքման» խմբի անդամ, 1-ին կարգի մասնագետ, Զ. Կարապետյանը, ով մի խումբ քաղաքացիների թույլատրել էր արգելված վայրից սեւ հող տեղափոխել եւ այդ գործողություններին չխոչընդոտելու դիմաց նրանցից պարբերաբար ապօրինի ստացել է ընդհանուր` խոշոր չափերի` 975.000 ՀՀ դրամ գումար ապօրինի վարձատրություն»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս