Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» կոնյակի գործարանը և «Հայասի գրուպ» ՍՊԸ-ն տուգանվել են․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մինչ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը օրենքի երկիր կառուցելու քարոզչությամբ է զբաղված, նրան պատկանող ընկերությունը անօրինականություն է գործում եւ տուգանվում:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ա. Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ՍՊԸ-ն Հայաստան է ներմուծել ալյումինե պտուտակավոր խցաններ, որի վերաբերյալ ընկերության տնօրեն Պողոս Շահինյանը հայտարարագիր չի ներկայացրել: Արդյունքում ՕԵԿ նախագահի ընկերությունն, իհարկե, սիմվոլիկ, բայց, այնուամենայնիվ, տուգանվել է 50.000 դրամով: Ընդ որում, սա առաջին դեպքը չէ: Դրանից հետո էլ նույն «Հայասի գրուպ» ՍՊԸ-ն ներմուծել է գարու ածիկ, որի վերաբերյալ սահմանված 10-օրյա ժամկետում մաքսային հայտարարագիր չի ներկայացվել՝ դարձյալ արժանանալով տուգանքի:

Ի դեպ, երեկ էլ հայտնի դարձավ, որ «Օրինաց երկրի» առաջնորդի «Հայասի» կոնյակի գործարանը Բնապահպանության նախարարության կողմից տուգանվել է 100 հազար դրամով, քանի որ խախտել էր մթնոլորտային օդի պահպանությունը եւ շրջակա միջավայրը:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս