Էրեբունի վարչական շրջանի սանմաքրման բաժնի պետ Ժիրայր Այվազյանին ազատել են աշխատանքից․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Մեր տեղեկություններով, Էրեբունի վարչական շրջանի սանմաքրման բաժնի պետ Ժիրայր Այվազյանին վերջերս ազատել են պաշտոնից:

Այվազյանը երկար տարիներ էր այդ պաշտոնում, նա ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտերիմներից է և երկար տարիներ զբաղեցնելով այդ յուղոտ աթոռը՝ համապատասխան «վերաբերմունք» է դրսևորել Թոխմախի Մհերի նկատմամբ:

Թեև վարչական շրջանները քաղաքապետարանին են ենթարկվում, բայց համայնքում խոսում են, որ Այվազյանին ազատելու հրահանգն իջեցրել է անձամբ Հովիկ Աբրահամյանը: Այսինքն՝ Այվազյանին կարելի է համարել Մհեր Սեդրակյանի և Հովիկ Աբրահամյանի միջև պատերազմի «զոհերից»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս