«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը որոշել է մասնակի վերանորոգել ՍԴ նիստերի դահլիճի առաստաղը:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ նպատակով ՀՀ պետական բյուջեից մոտ 953 հազար դրամ է տրամադրվել, իսկ վերանորոգման աշխատանքներն իրականացնելու է «Երեւանշին» ընկերությունը:
Հիշեցնենք, որ ՍԴ նիստերի դահլիճում են վավերացվել ՀՀ-ում կեղծված բոլոր համապետական ընտրությունները: Եվ հազիվ թե առաստաղի վերանորոգումն օգնի, որ ՍԴ-ն այսուհետ չկատարի քաղաքական պատվեր ու չվավերացնի կեղծված ընտրությունները:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։