ԱՐՏԱԳԱՂԹՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի՝ հունվար-մարտ ամիսներին, օդային ճանապարհով («Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններ) Հայաստան է ժամանել 143 հազար 998 մարդ, իսկ մեկնել է 172 հազար 580 մարդ: Բացասական սալդոն անցած ամիսներին կազմել է 28 հազար 582 մարդ: Նշենք, որ քաղավիացիայի հրապարակած տվյալների համաձայն` 2011թ. հունվար-մարտին օդային ճանապարհով ժամանել էր 138 հազար 73 եւ մեկնել 162 հազար 644 մարդ: Բացասական սալդոն եղել էր 24 հազար 571: Փաստորեն, այս տարի հանրապետությունից քաղաքացիների արտահոսքը զգալիորեն ավելացել է:




Լրահոս