ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ԿՆՈՋԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աջափնյակ համայնքի Ա. Սարգսյան փողոցում երեկ` առավոտյան, մի տղամարդ դանակահարել է մի կնոջ: Ինչպես հայտնի է, զույգը թեժ բանավիճել է փողոցում, ինչից հետո զայրացած տղամարդը ձեռքին եղած դանակով հարվածներ է հասցրել տիկնոջը: Րոպեներ անց վերջինիս դեպքի վայրից տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Իսկ դանակահարողին բերման են ենթարկել ոստիկանության Աջափնյակի բաժին: Պարզվել է, որ Ֆրունզե Բարոյան անուն-ազգանունով այդ տղամարդն իր նախկին կնոջն է դանակահարել կենցաղային վեճի պատճառով:




Լրահոս