Ծարավաղբյուրի փողոցում բնակարանամուտ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամռան երկրորդ ամսվա կարեւորագույն իրադարձությունը մայրաքաղաքի Ծարավաղբյուրի փողոցի նորակառույց թաղամասում հեղեղատար եւ կենցաղային կոյուղագծի կառուցման ավարտն էր, որի շնորհիվ մի քանի հարյուր ընտանիք կարողացավ ժամանակին բնակարանամուտ տոնել:

Իսկ ընդհանուր առմամբ, ինչպես եւ սպասվում էր, հուլիսը «Երևան Ջուր» ՓԲԸ համար հանդիսացավ լարված եւ ծանրաբեռնված աշխատանքի ամիս: Նախատեսված գրաֆիկով շարունակվում է համակարգի առավել խնդրահարույց տարածքներում ջրամատակարարման բարելավմանն ուղղված նոր շինարարությունը: Մասնավորապես, Երևանի` Վարշավյան, Պուշկինի, Արզումանյան, Շինարարների փողոցներում, Գ.Նժդեհ-Մանթաշյան, Խ.Խաչատրյան-Բաշինջաղյան փողոցների խաչմերուկներում, Թբիլիսյան խճուղում, Ներքին Շենգավիթի 4, 6, 9, 11, Նոր Արեշի 3 և 5, Նուբարաշենի 11, Եղվարդի Շիրակի փողոցներում:

Վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ երկու անգամ դադարեցվել է «Գառնի-Երեւան» եւ մեկ անգամ «Արզնի 2 – Երեւան» մայրուղային ջրատարների շահագործումը: Դրանցից առաջինի վրա՝ երկու հատվածներում ջրակորուստներից խուսափելու համար քայքայված ջրագիծը փոխարինվեց նոր խողովակով ու տեղադրվեց օդահան փական, իսկ երկրորդ դեպքում՝ ջրատարի վրա կատարվեցին ամրացման աշխատանքներ:

Շարունակվել է նաեւ ներքաղաքային բաշխիչ ցանցի վերակառուցումն ու վերանորոգումը: Շիրակի փողոցում` Արարատյան փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում գտվող ջրագծին երկրորդ կյանք տալու համար տվյալ քայքայված թուջե խողովակի մեջ, առանց փողոցը քանդելու, անցկացվել է պոլիէթիլենե նոր ջրագիծ: Արդյունքում տնտեսվել է 20լ/վ ջուր, տարածքում կայունացել է ջրի ճնշումը, բարձրացել է ջրամատակարարման հուսալիությունը: Նմանօրինակ՝ պոլիէթիլենե ջրագծի «ներարկման» ծրագիր է իրականացվել նաեւ Գյուլբենկյան 29 հասցեում, որի պատճառը պոմպակայանից դուրս եկող ջրագծի վրա հայտնաբերված 5 գաղտնի վթարներն էին: Նույնը եւ՝ Անտառային փողոցում:

Ընդհանուր առմամբ համակարգում այդ ընթացքում կառուցվել է 209 մետր մետաղական, 1765 մետր պոլիէթիլենային ջրագիծ և 4 մետր կոյուղի, փոխարինվել` 1504 մետր ջրագիծ և 24 մետր կոյուղագիծ, շահագործումից հանվել է 3125 մետր վթարված ջրագիծ: Հաշվետու ժամանակամիջոցում վերացվել է 607 ջրագծի վթար, 1552 կոյուղու վթար և 272 վթար` պոմպակայաններում: Տեղադրվել է 76 փական և 8 ջրաբաշխիչ հանգույց, սահմանազատման կետ է տեղափոխվել 32 ջրաչափական հանգույց, մաքրվել է 24 դիտահոր և 559 անձրևընդունիչ:

Դրա շնորհիվ հուլիսին Երևանում 23,5-24,0 ժամ ջուր է ունեցել սպառողների 70%-ը, 17-23,5 ժամ՝ 25%-ը, իսկ 12-17 ժամ՝ 5%-ը: «Երևան Ջուր» ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1550 փորձանմուշի ստուգման արդյունքները ցույց են տվել, որ սպառողներին մատակարարված ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերին եւ կանոններին:

Համակարգում շարունակվել է ջրի սպառման ծավալների վերահսկման եւ հաշվառման աշխատանքը: Բաժանորդների քանակը հունիսի համեմատ ավելացել է 254-ով և կազմել 356,678: Իսկ ջրի վաճառքն այդ ընթացքում ավելացել է 463,000 մ3-ով: Ջրի միջին ծախսը մեկ բաժանորդի հաշվով կազմել 13,4 մ3, որը նախորդ հուլիսի համեմատ ավել է 0,3 մ3-ով: Կազմվել է ջրի օգտագործման կանոնների խախտման 282 տարաբնույթ ակտ, որից 19-ը՝ ապօրինի ջրագծի հայտնաբերման վերաբերյալ:

Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ ՙԵրևան Ջուր՚ ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2014թ. հուլիսի գործունեության մի շարք հիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2013թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2008թ. տվյալները համեմատության համար են/:

«Երեւան Ջուր» ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն




Լրահոս