Ռուբեն Հայրապետյանի որդու հարսանիքը՝ ՀՀԿ ԳՄ նիստի տեղափոխության պատճա՞ռ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդու և ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի թոռնուհու հարսանեկան արարողությունն է:

Տեղի ունենալիք հարսանեկան արարողությանը մասնակցելու է ՀՀԿ բարձրաստիճան պաշտոնյաների մի ողջ բազմություն: Թերևս, կապված հարսանեկան արարողության հետ,  ՀՀԿ ԳՄ նիստն այսօր չի կայանա: Այն տեղի կունենա ուրբաթ օրը:

Armlur.am-ը ՀՀԿ կազմակերպչական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից փորձեց ճշտել` արդյոք կապ ունի ԳՄ նիստի հետաձգումը Ռ. Հայրապետյանի որդու հարսանիքի հետ:

«Բազմիցս ԳՄ նիստերի օրերի տեղաշարժ եղել է,  և օրվա տեղափոխությունը չի կարող խանգարել մեր բնականոն աշխատանքին: Սա առաջին դեպքը չէ, որ ԳՄ նիստը տեղափոխվում է այլ օր»,- նշեց հանձնաժողովի նախագահը:




Լրահոս