Պերուում 6 տոննա կոկաին են առգրավել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պերուի Տրուխիլյո քաղաքում իրականացված օպերացիայի ժամանակ առգրավվել է ընդհանուր առմամբ ավելի քան 6 տոննա կոկաին: Առգրավված թմրանյութի այդ քանակությունն ամենախոշորն է երկրի պատմության մեջ: Այն քողարկված է եղել քարածխի բեռի տեսքով և նախատեսված է եղել Իսպանիա և Բելգիա ուղարկելու համար:

Օպերացիայի ընթացքում ձերբակալվել է 8 մարդ, այդ թվում՝ երկու մեկսիկացի, որոնք մեղադրվում են նարկոկորտելներից մեկին պատկանելու մեջ. տեղեկացնում է РИА Новости-ն:

Կոլումբիայի և Բոլիվիայի հետ մեկտեղ՝ Պերուն համարվում է աշխարհի սև շուկա կոկաին մատակարարող հիմնական երկրներից մեկը:




Լրահոս