Վալերի Օսիպյանի եղբորորդին այդպես էլ չկալանավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին` 22-ամյա Սեդրակ Օսիպյանը, դեռևս չի ներկայացել ոստիկանություն:

Այս մասին Armlur.am-ին հայտնեց Ս. Օսիպյանի պաշտպանը` Կրոմվել Գրիգորյանը` հավելելով, որ իրենք դեռևս չեն որոշել, թե երբ է Սեդրակը ինքնակամ ներկայանալու ոստիկանություն:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Նուբարաշենում դանակահարվել է 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը, ինչում կասկածվում է Սեդրակ Օսիպյանը:

Ավելի վաղ պաշտպանը Armlur.am-ին տեղեկացրել էր, որ իր պաշտպանյալն ի հայտ կգա, երբ ժամանակը գա:

Կրոմվել Գրիգորյանը տեղեկացրել էր նաև, որ Սեդրակ Օսիպյանը գտնվում է Հայաստանում:




Լրահոս