ՄԱՀԱՑԵԼ Է ԴԱՐՊԱՍԱՁՈՂԻ ՀԱՐՎԱԾԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՌԴ Արտեմ քաղաքում 14-ամյա դպրոցական Էդուարդ Տյուպինը մահացել է ֆուտբոլային դարպասաձողի հարվածի հետեւանքով»,-գրում է Լայֆ Նյուզ-ը: Էդուարդը բարձրացել է դարպասաձողին ու ճոճվել դրա վրա, քիչ անց այն կոտրվել եւ ընկել է, որի մի մասն ընկել է երեխայի գլխին: Դատաբժշկական փորձաքննության ժամանակ պարզվել է, որ երեխան մահացել է գանգուղեղային ծանր վնասվածքից: Ոստիկանությունը հարցաքննում է դպրոցի տնօրինությանը, որը պատասխանատու է մարզադաշտի գույքի համար: 




Լրահոս