Ինչ արժե «Սեպտեմբերի 1-ը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր ուսումնական տարվան շատ քիչ ժամանակ է մնացել, և խանութներում ու տոնավաճառներում աժիոտաժն արդեն գագաթնակետին է հասել: Սպառողին առաջարկվում է դպրոցական հագուստի և պարագաների լայն տեսականի՝ ներկրված հիմնականում Թուրքիայից և Չինաստանից:

Armlur.am-ը շրջեց Երևանի մի քանի խանութով և տոնավաճառով՝ հասկանալու համար, թե որքան է անհրաժեշտ ծնողին՝  առաջին դասարան գնացող երեխային դպրոց ճանապարհելու համար:

Նշենք, որ ներկայացված գները տարբեր էին, որից կարող էին օգտվել տարբեր սոցիալական կարգավիճակ ունեցող անձինք: Բնականաբար, «էլիտար» խանութներում գները, հագուստի տեսքն էականորեն տարբերվում էին տոնավաճառներում կամ այլ խանութներում ներկայացվածներից:

Տոնավաճառներում առաջինդասարանցի երեխայի վերնաշապիկների գները տատանվում էին 3000 – 7000 դրամի սահմաններում: Բարձրակարգ խանութներում գները սկսվում էին 10 հազար դրամից, թեև տաբատներ կամ կիսաշրջազգեստներ կարելի է գտնել 5000 դրամով, իսկ խանութներում կային անգամ 18.000 դրամանոց շրջազգեստներ:

Նույնն էլ կոշիկների պարագայում՝ 5000-8000 դրամ՝ տոնավաճառներում և այլ խանութներում, 15 հազար՝ բարձրակարգ խանութներում: Պայուսակների գները նույնպես տատանվում էին: Կախված պայուսակի չափերից, որակից՝ դրանց արժեքները սկսվում էին 6000 դրամից:

Շրջեցինք նաև գրախանութներում: Պարզ դարձավ, որ տետրերի, գիչների և այլ գրենական պիտույքների գները ևս բազմազան. օրինակ՝ տետրերի գները սկսվում են 80 դրամից, իսկ գրիչներինը՝ 50:

Համեմատաբար ավելի մատչելի համարվող առևտրի կենտրոնում գնումներ կատարելիս ծնողը կարող է ծախսել մոտ 50 հազար դրամ:




Լրահոս