Նայել կարելի է, ձեռք տալ՝ ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թաիլանդում շատ զբոսաշրջիկներշտապում են դեպի Ռայոնգ նահանգի Սամեթ կղզին, որի ափերի մոտ կարելի է տեսնել բնության բացառիկ երևույթ: Կղզուն շրջապատող ջրերը լցված են գույնզգույն մեդուզաներով:

Ինչպես ИТАР-ТАСС-ին պատմել է Ազգային պարկի տնօրենը, որի տարածքում գտնվում է կղզին, օգոստոսին և սեպտեմբերին Սամեթի ափերի մոտ մշտապես առկա է մեդուզաների մեծ գաղութ: Այստեղ սննդային բարենպաստ պայմաններ կան նրանց համար:

Զբոսաշրջիկները նավակներ են վարձակալում և զմայլվում բացառիկ տեսարանով: Մեդուզաներով լցված ծովում լողալն արգելվում է: Այս ծովային կենդանիների հետ հանդիպումից ստացված այրվածքները կարող են մահացու լինել լողորդի համար: Մի քանի շաբաթ առաջ Սուրատտանի նահանգի Պհանգան կղզում մեդուզայի այրվածքից զոհվել է 5-ամյա ֆրանսիացի փոքրիկ:




Լրահոս