Ռամզան Կադիրովը պրոֆեսորի կոչում է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը Իսլամական համալսարանի պրոֆեսորի կոչում է ստացել:

«Ես սկզբունքորեն մերժել եմ պատվո կոչումների շնորհման վերաբեյալ տասնյակ բուհերի առաջարկները, սակայն հաճույքով ընդունեցի Իսլամական համալսարանի դիպլոմը», – գրել է Կադիրովը սոցցանցերից մեկի իր պաշտոնական էջում:

Պատվո կոչումն ուղեկցող փաստաթղթում ասվում է, որ այն շնորհվել է Ռուսաստանում ավանդական իսլամի վերակենդանացման, ինչպես նաև Իսլամի համալսարանի ստեղծման գործում ունեցած ակնառու ներդրման համար, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս