«Երգում է 70-ականների Երևանը և Հալեպը». բարեգործական համերգ՝ Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 29-ին, ժամը 20.00-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում՝ ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀԲԸՄ հովանավորությամբ տեղի կունենա բարեգործական համերգ «Երգում է 70-ականների Երեւանը եւ Հալեպը» խորագրով: Համերգից ստացված ողջ հասույթը կուղղվի սիրիահայերի կարիքների ապահովմանը: Գեղարվեստական ղեկավարն է Վազգեն Ասատրյանը:

Համերգը կվարեն Սուսաննա Շահինյանը եւ Ժան Վարդանը: Ելույթ կունենան սիրիահայ արվեստագետներ Կարօ Տաղտեվիրենեանը, Րենա Տին, Ժան Վարդանը, Հովիկ Կարապետեանը, Լիլա ՎարդանյանՊօղոսեանը, Սարգիս Մաթոսեանը, եւ Հայաստանից՝ Էմմին, Վահագն Հայրապետյանը, Արամոն, Գայանե Հովհաննիսյանը, Ռադիկ Գաբրելյանը, Ռուբեն Ամիրբեկյանը, Արման Ջալալյանը, Կարո Սարաֆյանը, Արամ Կարապետյանը, Լեոնիդ Դավթեանը, Սամսոն Աբգարեանը, Սամվել Մկրտչյանը, Երվանդ Սարգսյանը, Դմիտրի Արզումանյանը, Իշխան Հարությունյանը, Վահրամ Դավթհանը: Նվագակցում է «70-ականների Երեւան» նվագախումբը, որի երաժիշտների հիմնական մասը Կոնստանտին Օրբելյանի՝ Հայաստանի պետական էստրադային նվագախմբի անդամներն են:

Հայաստանցի եւ սիրիահայ սիրված երգիչների մասնակցությամբ համերգը Հայաստանում սիրիահայերի ինտեգրման հերթական քայլն է եւ ապացույցը, որ մշակույթն ազգի համախմբան կարեւորագույն միջոցներից է: Համերգի հասույթն ուղղվելու է սիրիահայերի աջակցության ծրագրերի իրականացմանը:




Լրահոս