Սպիտակ տան դաշնակիցներն աջակցում են իսլամիստ ահաբեկիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպիտակ տունը չի ժխտում, որ իր գործընկերներն ու դաշնակիցները Մերձավոր Արևելքում կարող են աջակցել ահաբեկիչներին: Այս մասին այսօր Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը:

Լրագրողների այն հարցին, թե որքանով լուրջ խնդիր կարող է լինել «Իսլամական պետության» ահաբեկիչների ֆինանսական աջակցությունը առանձին անձանց, անգամ՝ պետությունների կողմից: «Մենք իսկապես կարծում ենք, որ գոյություն ունեն մի շարք ուղիներ, որոնց օգնությամբ որոշ կառավարություններ տարածաշրջանում և ողջ աշխարհում կարող են կառուցողական դեր խաղալ ԻԼԻՊ-ի սպառնալիքին դիմակայելու գործում», – պատասխանել է մամլո քարտուղարը:

Նրան հարցրել են նաև, թե գիտակցում է արդյոք Սպիտակ տունը, որ տարածաշրջանում իր գործընկերներն ու դաշնակիցները վերջին տարիներին ռեսուրսներ են տրամադրել «Իսլամական պետությանը», և համոզված է արդյոք ԱՄՆ-ի կառավարությունը, որ այժմ դա դադարեցվել է: Ուղիղ պատասխան Էռնեստը չի տվել, սակայն նշել է, որ «տարածաշրջանի երկրների ճնշող մեծամասնության շահերից է բխում, որ ԻՊ-ի նման դաժան և ապակայունացնող կազմակերպությունը ձախողվի», – մեջբերում է նրա խոսքը ИТАР-ТАСС-ը:




Լրահոս