Մարդկային այս պարզ, իսկ շատ դեպքերում էլ չբացահայտվող զգացողությունը շատերն են փորձել վերլուծել` սկսած փիլիսոփաներից ու հոգեբաններից, վերջացրած սովորական մարդկանցով:
Բոլորն են փորձել հասկանալ, թե ինչու և ինչից է առաջանում խանդի զգացողությունը: Այն խլել է մարդկային կյանքեր, պահանջել խոշոր նյութական զոհողություններ: Ամեն դեպքում հազիվ թե գան ժամանակներ, երբ մարդը կարողանա առանց այդ զգացողության ապրել:
Armlur.am-ը ժամանակակից մարդու տեսակետը փորձեց ներկայացնել` հարցադրումը ավելի շատ սիրո դրսևորման առողջ և գեղեցիկ երևույթի հետ շաղկապելով:
Մեր զրուցակիցները մեծամասամբ խանդի զգացողությունն ամենևին էլ սիրո դրսևորում չեն համարում, թեև շատ քչերը նշեցին, որ իրենք, սիրած էակ ունենալով, հեռու են խանդոտ լինելուց:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան