ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս իմացա, որ ՀՀ-ում անձնագրերը լիովին փոխվելու են: Խնդրում եմ բացատրել, թե նոր անձնագրերն ինչպիսին պետք է լինեն, եւ ինչ նպատակով է փոփոխությունն արվում:

Անի Ղազարյան, 28 տարեկան, հաշվապահ

ՊԱՏԱՍԽԱՆ. (սկիզբը նախորդ համարում) Նույնականացման քարտը նախատեսվում է ՀՀ տարածքում օգտագործելու համար` որպես քաղաքացիական շրջանառության բոլոր բնագավառներում անձի ինքնությունը եւ քաղաքացիությունը հավաստող հիմնական փաստաթուղթ:
«Նույնականացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից:
Օրենքների անցումային դրույթներում ամրագրվել է ՀՀ քաղաքացիների իրավունքը` օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո ստանալու կամ փոխանակելու ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված հին անձնագրերը: Սահմանվել է նաեւ, որ մինչեւ օրենքներն ուժի մեջ մտնելը եւ ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման համաձայն` ստացված (փոխանակված) հին անձնագրերը համարվելու են վավերական ե՛ւ ՀՀ տարածքում, ե՛ւ ՀՀ տարածքից դուրս: Նշված դրույթները նախատեսվել են` հաշվի առնելով հասարակության որոշակի սոցիալական խմբերի պահանջմունքները, ինչպես նաեւ գործող անձնագրերից նույնականացման քարտերին եւ էլեկտրոնային անձնագրերին բնականոն անցումն ապահովելու նպատակով:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների
վարչության պետ, ոստիկանության
գնդապետ Հ. Քոչարյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անձնագրերի խնդիրը միանգամից ուշադրության կենտրոնում է հայտնվել: Երեկ էլ խմբագրությանը զանգահարած ընթերցողը պատմում էր, որ իր անձնագրի ժամկետը լրացել է, ու չնայած շուտով այն պետք է փոխվի, բայց ինքը հանրապետությունից բացակայելու պատճառով ստիպված է մի քանի ամսվա մեջ 2 անգամ անձնագիր փոխել: Թերեւս արժե այն մարդկանց, ում անձնագրի վավերականության ժամկետը վերջերս է լրացել, եւս մի քանի ամսով լրացուցիչ ժամկետ տրամադրել, որպեսզի նրանք խուսափեն ուղիղ 1 շաբաթ տեւող անհարկի քաշքշուկից:




Լրահոս