«Միկա» մարզադաշտը պարտքի դիմաց հանձնվեց Ֆինանսների նախարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միկա քորփորեյշն» ընկերությանը պատկանող «Միկա» մարզահամալիրը պետությանն ունեցած 9 միլիարդ դրամի պարտքը չվճարելու համար փոխանցվեց ՀՀ ֆինանսների նախարարությանը:

ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը։ ՀՀ կառավարությունն այս որոշումն ընդունեց։

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ավելի մանրամասն քննարկել գործարքը, որպեսզի պետությունն այս գործընթացից չտուժի:

Նշենք, որ «Միկա» մարզադաշտը հանվել էր աճուրդի ու մեկնարկային գինը 9 մլրդ դրամ էր: Աճուրդի վերջին օր էր սահմանվել սեպտեմբեի 4-ը։




Լրահոս