ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.  Մի քանի օր առաջ աշխատավայրում հոսանքի տատանումից համակարգիչը վնասվեց: Այդ պահին միայն ես էի այդտեղ ու ստիպված եղա մասնագետ հրավիրել եւ իմ միջոցներով վերանորոգել այդ համակարգիչը: Հիմա ուզում եմ իմանալ` երբ է աշխատողը կրում նյութական պատասխանատվություն:

Նելլի Ահարոնյան, 22 տարեկան, բանասեր

ՊԱՏԱՍԽԱՆ. Աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած նյութական վնաuը, որն առաջացել է`
1. գործատուի գույքը փչացնելու կամ կորցնելու հետեւանքով,
2. նյութերի գերածախu թույլ տալու հետեւանքով,
3. աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունները կատարելիu այլ անձանց պատճառված վնաuը գործատուի կողմից հատուցելու դեպքերում,
4. գործատուին պատկանող գույքը փչացնելու պատճառով կատարված ծախuերից,
5. նյութական արժեքների ոչ պատշաճ պահպանության հետեւանքով,
6. անորակ արտադրանքի թողարկումը կանխելու համար դիտավորյալ կերպով միջոցառումներ չձեռնարկելու, նյութական կամ դրամական արժեքները հափշտակելու հետեւանքով:

(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 237-րդ հոդված)
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական
հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առանց պարզաբանման էլ պարզ է, որ «Էլցանց»-ի անփույթ աշխատանքի հետեւանքով տվյալ գրասենյակի կրած վնասը գործատուն անհիմն կերպով է աշխատակցի հաշվին փոխհատուցել: Ճիշտ կլիներ, որպեսզի կազմակերպությունը դատի տար հոսանք մատակարարող ընկերությանը ու կրած վնասի դիմաց փոխհատուցում պահանջեր: Ամեն դեպքում, խորհուրդ կտանք, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած պարզաբանումը պետական, թե մասնավոր կազմակերպության յուրաքանչյուր աշխատակից ունենա ձեռքի տակ` նման իրավիճակներում հայտնվելու դեպքում իր իրավունքները պաշտպանելու համար:




Լրահոս