ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նորմալ է համարում Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը՝ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարարը:
Այն հարցին, թե ինչո՞ւ այս անգամ Հայաստանը որոշեց պատվիրակություն ուղարկել, Քոչարյանը պատասխանեց, որ Թուրքիայի նախագահն առաջին անգամ է ընտրվում համընդհանուր ուղիղ քվեարկության միջոցով:
Իսկ Թուրքիան համարժեք դիվանագիտական էթիկետ դրսևորե՞լ է հարցին, Շ. Քոչարյանն արձագանքեց. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը Թուրքիան մասնակցել է Թբիլիսիում իրենց դեսպանի մակարդակով»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանը կմասնակցի ԱԳՆ-ի մակարդակով: