Ինչ է անելու Գագիկ Խաչատրյանի ղեկավարած կառույցը «Միկա» ընկերության հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր,  «Միկա քորփորեյշն» ընկերությանը պատկանող «Միկա» մարզահամալիրը տրվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը: Որոշման նախագիծը ընդունվել էր կառավարության այսօրվա նիստում:

Կառավարության նիստից հետո Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Արմավիայի» կուտակած պարտքին: Նշենք, որ մարզահամալիրը գնահատվել է 9 մլրդ դրամ:

«Այս գույքով ամբողջ պարտքը չի մարվում, մի մասն է մարվում, քանի որ պարտքն ավելի մեծ է»,-հայտարարեց նա:

Լրագրողների այն հարցին, թե ինչ է անելու Գագիկ Խաչատրյանի ղեկավարած կառույցը «Միկա» ընկերության հետ,  Պավել Սաֆարյանը արձագանքեց. «Տարբեր պատկերացումներ կան, երբ տալիս են ֆինանսների նախարարությանը: Ցանկացած գույք, որը պետությունը վերցնում է, տրվում է ֆինանսների նախարարությանը», –  նշեց նա` հավելելով, որ դեռ որոշված չէ, թե ինչ են անելու գույքի հետ:

Նա հավելեց, թե Միխայիլ Բաղդասարովին ճանաչում է միայն հեռուստացույցով և տեղյակ չէ, թե նրա սնանկացումը կապվա՞ծ է արդյոք Սերժ Սարգսյանի մտերիմների բիզնես-հետաքրքրությունների հետ:




Լրահոս