Իսպանական Բումյոլ քաղաքում Tomatina լոլիկի մարտերին մասնակցել է 22 հազար մարդ. տեղեկացնում է Associated Press գործակալությունը: Այս միջոցառումն անցկացվում է ամեն տարի և համարվում է տարածաշրջանի «այցեքարտը»:
«Տոմատային ճակատամարտի» համար բեռնատարներով 125 տոննա լոլիկ են բերել: Մարտերին մասնակցել են ոչ միայն տեղի բնակիչները, այլև բազմաթիվ զբոսաշրջիկներ:
Տոնակատարությանը մասնակցելու համար անհրաժեշտ է եղել վճարել 10 եվրո: Տոմսերը վաճառվել են Tomatina-ից մի քանի շաբաթ առաջ:
Այս փառատոնն անցկացվում է 1945թ. օգոստոսից: Այն մի քանի անգամ փորձել են արգելել: