Armenian text to speach

Հրապարակ. ԵՊԼՀ-ի դեմ գործարք է հասունանում, որ նախապատրաստվել է վարչապետի անմիջական մասնակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Թերթը գրում է. “”Ինչո՞ւ հանկարծ խիստ նկատողություն հայտարարվեց ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանին, երբ տառացիորեն իրենց աշխատանքից հեռացման են արժանի այն բուհերի ռեկտորները, որոնք իրենց ուսանողներին քշում-տանում են ՀՀԿ միջոցառումներին: Պատկերացնո՞ւմ եք, բուհի ռեկտորին ողջ ուսանողության առաջ նկատողություն հայտարարես մի քանի բացակայությունների համար և այն էլ, ինչպես հետո է պարզվում` հարգելի: Նկատենք` մենք դեռ չենք ասում մեկ-երկու բացակայության համար նկատողություն անել մի մարդու, որ այնքան մեծ ներդրում ունի Հայաստանի անկախության կերտման, նոր սերնդի դաստիարակության գործում, այլ ընդամենը ընդգծում ենք` բուհի ռեկտորին: Որոշ կայքեր արդեն տեղեկություններ են հրապարակել այն մասին, որ ԵՊԼՀ-ի դեմ գործարք է հասունանում, որ նախապատրաստվել է վարչապետի անմիջական մասնակցությամբ: Ահա այն. “”Հավաստի աղբյուրների համաձայն, այս դեպքում Արմեն Աշոտյանը գործում է վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ, իսկ ավելի ճիշտ` հենց նրա հանձնարարությամբ: Բանն այն է, որ կառավարությունը մտադիր է լուծարել Հայաստանի լավագույն բարձրագույն հաստատություններից մեկը և այն միացնել Հայկական մանկավարժական համալսարանին, իսկ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի շենքն էլ վաճառել””: Հավատա՞նք: Առանց կրակ ծուխ չի լինում, չէ՞: Լավ, մի՞թե ուրիշ կերպ հնարավոր չէ, մի՞թե յուրաքանչյուր հարց մեզ մոտ պետք է լուծվի տակից, թաքուն, իրար բզկտելով: Նույնը չէ՞, ինչ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էր անում` արվեստի ուսումնարաններ միացնել-զատելով: Աշոտյանը, սակայն, Պողոսյանի չափ համեստ չէ ու ոչ էլ դաստիարակության շարունակականության թեզին է հետևում: Նրա համար ինչ Սուրեն Զոլյանը, ինչ ԿԳ նախարարության շենքի անբարեխիղճ էլեկտրիկը: Պըլտ, և նկատողությունը պատրաստ է: Իսկ սա շատ ցավալի է ու ստիպում է մտածել, որ ոչ թե ԿԳ նախարարության էլեկտրիկը, այլ Աշոտյանն իր տեղում չէ: Հայտնվել է այնտեղ, այո, բայց իր տեղում չէ””: 



Լրահոս