Լավ մարզավիճակում եմ. Մարիա Շարապովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան մեկնաբանել է Ալեքսանդրա Դուլգերի դեմ US Օpen-ի շրջանակներում տարած հաղթանակը (4:6, 6:3, 6:2):

«Մտածում եմ, որ ես հիմա լավ մարզավիճակում եմ գտնվում: Այս մրցաշրջանում ավելի շատ խաղ եմ անցկացրել, և վիճակագրությունս ավելի լավ է:

Ինչ էլ լինի, ինձ համապատասխան մարզավիճակում պահելու համար երկար ժամեր եմ անցկացրել ոչ միայն կորտում, այլև մարզասրահներում», – Շարապովայի խոսքերն է մեջբերում US Open-ի պաշտոնական կայքը:

Հաջորդ շրջանում Շարապովան կմրցի Սաբինա Լիսիցկայի հետ:

 




Լրահոս