Ժողովուրդ. Սևանում ՀՀԿ-ականների մի մասը սկսել էր աշխատել ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լավատեղյակ աղբյուրներից «ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ հինգշաբթի օրը ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն ու ՏԿՆ Արմեն Գևորգյանը այցելել են Սևան` հանդիպելու ՀՀԿ շտաբի անդամների հետ; Այստեղ Աբրահամյանը ՀՀԿ շտաբի պատասխանատու Ալիկ Պողոսյանին` Լոբի Ալիկին, հանձնարարել է. “”Ես չգիտեմ` ով ինչ, բայց քաղաքական պայմանավորվածություն կա, որ պաշտպանում ենք ԲՀԿ-ի թեկնածուին` Էդուարդ Սահակյանին””: ՀՀԿ-ականների մի մասն անակնկալի է եկել, քանի որ չունենալով մեծամասնական թեկնածու` նրանց մի մասն այնտեղ սկսել էր աշխատել ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանի համար: Իսկ ինչո՞ւ է Աբրահամյանը դուրս եկել ՕԵԿ-ի դեմ: Քանի որ Կարեն Բոթոյանի «աներ հայրիկը»` Սերգեյ Մանուկյանը (Շինանյութի Սերգեյ), գնացել և աջակցություն է խնդրել Ռուբեն Հայրապետյանից (Նեմեց Ռուբո), ՀՀԿ շտաբի պետը բարկացել է, քանի որ Աբրահամյանն ու Հայրապետյանը միմյանց հետ չեն խոսում: Եվ եթե Կարեն Բոթոյանը չլիներ Շինանյութի փեսան, գուցե ավելի հեշտ հաղթահարեր ընտրական խոչընդոտները: Երբ թերթը փորձել է կուսակցության ներսի վիճակի ու դիրքորոշման մասին հետաքրքրվել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից, վերջինս ասել է, թե այս ամենի մասին թերթից է լսում, տեղյակ չէ: Թերթը հիշեցնում է, որ 2007թ. Թեև Սերժ Սարգսյանն անձամբ էր հայտարարել, որ ՀՀԿ-ն սատարում է վաղամեռիկ Մելիք Գասպարյանին, այնուամենայնիվ Հովիկ Աբրահամյանը ներքին կարգով սատարում էր ԲՀԿ-ական Հրանտ Մադաթյանին` ի վերջո, կարողանալով նրան դարձնել Աժ պատգամավոր: 




Լրահոս