«ՀԿԵ»-ն կմասնակցի ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 2-3-ին Մինսկում կայանալու է ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդին կից գործող երկաթուղային տրանսպորտի անվտանգ երթեւեկության գծով հանձնաժողովի 4-րդ նիստը: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ներկայացնելու է գնացքների անվտանգ երթեւեկության գծով գլխավոր վերահսկիչի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը:

Նախատեսվում է, որ նիստին մասնակցելու են Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի երկաթուղային վարչությունների ներկայացուցիչները:

Մասնակիցները քննարկելու են մոտ 10 հարց, որոնք վերաբերվում են երկաթուղային գծանցների անվտանգությանը, գնացքների անվտանգ երթեւեկության խախտումների ծառայողական քննության ընթացքին:

ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդին կից գործող երկաթուղային տրանսպորտի անվտանգ երթեւեկության գծով հանձնաժողովը ստեղծվել է 2013 թվականի մայիսին Դուշանբեում կայացած Խորհրդի 58-րդ նիստի որոշման շրջանակներում:

Հանձնաժողովի հիմնական նպատակներն են՝ Խորհրդի որոշումների իրականացումը, միջազգային երկաթուղային հաղորդակցությունում անվտանգ երթեւեկության ապահովումը, միջոցառումների կոորդինացումը, երկաթուղային տրանսպորտում անվտանգության մակարդակի բարձրացումը:




Լրահոս