Ուկրաինան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Դոնեցկում իրավիճակի սրման պատճառով չեղյալ է համարել իր աշխատանքային այցը Թուրքիա:

Պորոշենկոն հայտարարել է, որ Դոնեցկի մարզում իրավիճակը սրվել է, քանի որ «ռուսական զորքը մտել է Ուկրաինա». տեղեկացնում է interfax.ru-ն:

Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ հինգշաբթի կհրավիրվի Ազգային անվտանգության խորհրդի նիստ՝ հետագա գործողությունների ծրագիր մշակելու նպատակով: «Նախագահի տեղն այսօր Ուկրաինայում է», – ընդգծել է Պորոշենկոն:

Հախագահի մամլո ծառայության հայտարարությունում ասվում է նաև, որ Ուկրաինան նախաձեռնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ: Երկրի ղեկավարությունը դիմելու է իր եվրոպացի գործընկերներին՝ ԵՄ խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով:

Աշխարհը պետք է գնահատական տա Ուկրաինայում իրավիճակի կտրուկ սրմանը», – հայտարարել է Պորոշենկոն:




Լրահոս